Մայիսի 23-ին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը նախահարսանեկան երեկո են կազմակերպել Վերսալի պալատում, որտեղ հանդես է եկել Լանա Դել Ռեյը՝ տեղեկացնում է spletnik-ը։ 33-ամյա Քիմը և 36-ամյա Քանյեն Վերսալ էին հրավիրել ազգականներին և մտերիմ ընկերներին։
խնջույքն անցկացվել է Հայելիների դահլիճում, որտեղ հյուրերն անսահմանափակ հնարավորություն են ունեցել հիանալու իրենց արտաքինով հայելիների «շրջապատում»։ Հայտնի է, որ միջոցառմանը ներկա է եղել 100 մարդ, որոնց մատուցվել է 1.000 շիշ շամպայն։ Հյուրերի մի մասը պալատ է ժամանել կառքերով։
Աղբյուր՝ hayeli.am