Հարց.
- Բարև Ձեզ, երեք ամսեկանում վիժել եմ, բայց բժշկական միջամտություն չի եղել, ամբողւությամբ մաքրվելուց հետո գնացել եմ ստուգման ասել են ամեն ինչ նորմալ է, ասացին, որ գրիպից է եղել, բայց ես գրիպ ընկել եմ չորս շաբաթական հղիության ժամանակ: Գրիպից այդպիսի բան լինում է ? ընդ որում առաջին երեխան էր
- Մի բան էլ հարցնեմ, եթե դժվար չէ խնդրում եմ պատասխանեք, հնարավո՞ր է արդյոք ձվազատման օրերը զգալ, առանց էխո գնալու , ցավ կամ արտադրություն լինու՞մ է այդ օրերին:
Պատասխան.
Այո գրիպից հնարաոր է սակայն մինչ նման եզրակացություն անելը պետք է հստակ բացառել բոլոր այլ հնարավոր պատճառները վիրուսների, ինֆեկցիաների առկայություն, հորմոնալ դիսֆունկցիան և արյան համակարգի կոմպլեքս ստուգում: Կինը կարող է զգալ ձվազատման օրը սակայն միայն զգացողության վրա հիմնվել չի կարելի դա անհրաժեշտ է ֆիքսել ուլտրաձայնային հետազոտության միջոցով:
Հարցին պատասխանեց
Տաթևիկ Ղորուխչյան
գինեկոլոգ, գինեկոլոգ-սոնոգրաֆիստ