Հնարավոր է հղիանալ երբ սերմնահեղուկը թափվում է հեշտոցի վրա, չնայած նրա, որ աղջիկը կույս է…
Պատասխան․

Հնարավոր է: Եթե սերմնահեղուկը թափվել է հեշտոցի վրա կամ շուրջը, ապա կարող է գրանցվել հղիություն: Իրականում հղիացման համար հարկավոր է, որպեսզի միմյանց հանդիպեն կնոջ ձվաբջիջը և տղամարդու սերմնաբջիջը: Սերմնաբջիջը օժտված է շարժունակությամբ և կարող է սկսել իր «ճամփորդությունը» դեպի ձվաբջիջ հենց հեշտոցամուտքից սկսած, որտեղ և տեղի է ունենում շատերի կարծիքով այսպես կոչված «ապահով» սերմնաժայթքումը: Կուսաթաղանթի վրա գտնվող բնական անցքը, որից դուրս է գալիս դաշտանային արյունը, այն մուտքն է դեպի հեշտոց, որով էլ թափանցում են սերմնաբջիջները:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու
Հեռախոս՝ 093-47-07-07
v.shahramanyan@gmail.com