Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 30-ին: Անահիտը, ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մասին, եւ գիտակցելով իր կողմից կեղծ տեղեկություն տրամադրելու հանգամանքը, իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ Հրայր Ա.-ն Երեւանի Աբովյան փողոցից խաբեության իրեն տեղափոխել է Նոր Նորքի 2 զանգված, որտեղ գտնվող բնակարաններից մեկում իր կամքին հակառակ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշում գործադրելով սեռական հարաբերությունն է ունեցել իր հետ: Անահիտն այս կեպր Հրայրին մեղադրել է մարդու արեւանգման, ինչպես նաեւ ծանր հանցագործության` բռնաբարություն կատարելու մեջ:
Անահիտ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:
Աղբյուր՝ news.am