Ինձ համար անընդունելի են այն քաղաքական ուժերի ու գործիչների մոտեցումները, որոնք դեռ բոլորովին վերջերս հաստատակամորեն պահանջում էին կառավարման համակարգի փոփոխություն, իսկ այսօր հանկարծ պնդում են, որ սահմանադրության փոփոխության կարիք ընդհանրապես չկա: Մեկ անգամ եւս վերահաստատում եմ այն, ինչ ասել եմ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ:Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է»,- ասել է Սերժ Սարգսյանը 15-րդ համագումարի ժամանակ:
Մի կողմից ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ներկա կառավարման համակարգի պահպանման կողմնակից էր, եւ դժվար է հավատալ, որ իրեն հաշվետու է համարում սերունդների առջեւ եւ անկախ հասարակական եւ քաղաքական կասկածամտության՝ լծվելու է սահմանադրական բարեփոխումների գործին: Բայց արդեն մի քանի օր է քաղաքական լայն շրջանակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանը <մատնել> է իր եւ Ռոբերտ Քոչարյանի ․ով իբր դեմ է այդ փոփոխություններին/ գաղտնի պայմանավորվածությունները եւ նման փոփոխությունների նպատակն ընդամենը իշխանության փոխանցումն է Ռոբերտ Քոչարյանին: Քանի որ վերջինին այլեւս դժվար կլինի անհատապես, իր անձի համար ստանալ հանրության քվեն, բայց որեւէ քաղաքական ուժի միջոցով պառլամենտական մեծամասնություն, ապա նաեւ վարչապետի պաշտոն ստանալը մեծ դժվարություն չի լինի: Այս թեմայի վերաբերյալ լսեցինք Վահան Շիրխանյանի կարծիքը: Նա նախ տեսակետ հայտնեց, որ մեր երկրի համար անհրաժեշտ է համարում անցումը դեպի խորհրդարանական մոդելին եւ դա կբխի Հայաստանի առջեւ առկա խնդիրների կարգավորումից:
<Ի՞նչ է նշանակում Հայաստանի նման երկրում երկու առաջնային մանդատով ընտրություն անցկացնելը, ինչի համար նախագահ եւ պառլամենտ: Պառլամենտականի դեպքում մեկ անգամ կլինի ընտրություն եւ կուսակցություններն իսկապես կարող են լուրջ մրցակցության մեջ մտնել, ընտրությունների ժամանակ վերահսկողությունը կլինի շատ ավելի ակտիվ, կխնայվեն պետական ռեսուրսները, ժողովրդի ներվերը, զորքերը իրենց տեղում հանգիստ կնստեն> պարզաբանում է նա եւ հակադարձում,թե տարածքային կոնֆլիկ ունեցող երկրներին, այդ թվում՝ մեզ այս համակարգը հակացուցված է եւ ուժեղ նախագահական մոդելն է կենսունակ. ՙ <Մենք պատերազմի ժամանակ եղել ենք խորհրդարանական եւ հաղթել ենք, միայն 91-ի աշնանը նախագահ ընտրվեց՚>:
Նա նաեւ չի կարծում, որ եթե Սերժ Սարգսյանը իշխանության մնալու ցանկություն ունենա, պետք է կառավարման մոդելը խոչընդոտի, թեկուզ դա մնա նախագահական: ՙ
<Եւ ի վերջո, եթե նա ցանկություն ունենար որեւէ փոփոխություններով շարունակել իր իշխանությունը, ապա եկեք տեսնենք, թե քանի երկիր այդ նպատակով երկու ժամկետի դրույթը փոխեց, նույնն էլ կաներ Սերժ Սարգսյանը եւ ոչ թե կառավարման համակարգ կփոխեր՚՚> ասում է Շիրխանյանը եւ ընդգծում, որ այդուհանդերձ նախագահի կողմից անձնական շահագրգռվածություն է այս հրցում նկատվում:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին այս ճանապարհով վերադարձնելու հարցին Շիրխանյանը պատասխանեց.ՙ<Կարծում եք թե պառլամենտականի դեպքում կհեշտանա՞ Քոչարյանի վերադարձը: Ես համոզված եմ, որ որտեղ էլ լինի Քոչարյան ազգանունը, այդ կուսակցությունը միայն տուժելու է եւ այս համակարգը չի օգնի նրանց: Իսկ պառլամենտական համակարգը ուզուրպացնել, դարձնել դիկտատորի ձեռքի խաղալիք, դա հնարավոր բան չի: Ես դրա համար եմ ասում, որ պառլմենտականը Հայաստանին խիստ անհրաժեշտ է՚> :

hayeli.am