Հարցին պատասխանում է
Առողջության եւ կրթության հայկական կենտրոնի
հոգեբանական ծառայության հոգեբան
Լիլիթ Խաչատրյանը

Նման խնդիր առաջանում է հատկապես այն դեպքերում, երբ առկա է լինում հակառակ սեռի նկատմամբ վախի, տագնապի կամ բացասական վերաբերմունքի առկայություն: Դա սովորաբար պայմանավորված է լինում ծնողների միջև փոխհարաբերության ձևով, որտեղ ձևավորվում է վերաբերմունք հոր կերպարի նկատմամբ, որը սովորաբար բացասական երանգով է լինում: Այս հարցում շատ կարևոր է վերլուծել և հասկանալ ինչպես եք ընկալել ձեր հորը որպես տղամարդ, ինչպիսի հարաբերություններ են հաստատվել նրա հետ, որը առաջացնում է ձեր անձի կողմից հակառակ սեռի ընդունման մերժում: Բայց նման դեպքերում մերժում է տեղի ունենում նաև ձեր սեռի լիարժեք զգացության և ընդունման: Ավելի շատ նման դեպքերում ապահովություն և վստահություն կարող եք զգալ նույն սեռի ներկայացուցչի ներկայությամբ, որը կարող է դրդիչ ուժ լինել ակտիվ փոխհարաբերությունների կառուցման: Շատ կարևոր է այս հարցում վերլուծել և հասկանալ ինչպես քո ընտանիքի հայրական և մայրական մոդելները, այնպես էլ կարող եք վերլուծել ձեր շրջապատում առողջ ընտանեկան մոդելներ և հստակեցնել ձեզ համար կանացիության ներքին վստահության և ապահովության չափանիշները: Փորձեք հասկանալ և ընդունել ինչպես ձեր սեռի այնպես էլ հակառակ սեռի անձնային և վարքային բաղադրատարրերը, որոնց առկայությամբ ձեզ վստահ և անկաշկանդ կարող եք զգալ: Փորձեք աստիճանաբար ֆիքսել ձեզ համար այն դրական զգացողությունները, որոնք ստանում եք միայն հակառակ սեռի հետ շփումից: Այնուհետև այդ զգացողությունները ավելացրեք այնքան ժամանակ, մինչև կզգաք, որ լիարժեք եք զգում ձեզ որպես կին, ունեք վստահություն և լիարժեքություն:

 

Լիլիթ Խաչատրյան հոգեբան

Լիլիթ Խաչատրյան հոգեբան

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: