Հարց.

 Դեղով վիժում եմ արել (դեղի անունը՝ Սալտոտեկ), անցել է 15 օր բայց հիմա ջրախառը արյուն ունեմ և լերթացած է արյունը

Պատասխան.

Առանց գինեկոլոգի հետ խորհրդակցելու նման միջոցի դիմելը ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ, քանի որ վերոնշյալ դեղամիջոցը կարող է առաջացնել բավականին լուրջ և կյանքին վտանգ սպառնացող բարդություններ: Իսկույն ևեթ, առանց հապաղելու՝ դիմեք բժշկի՝ առկա վիճակը կարգավորելու և հետագա բարդություններից խուսափելու համար: Եվ հիշե՛ք. առողջությունը կամայական և անխոհեմ մոտեցումներ չի հանդուրժում:
Առողջ եղեք:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու