ՌԴ ՆԳՆ  քրեական հետախուզության աշխատակիցները Մոլդովայի քաղաքացուհու են ձերբակալել, որը փորձել էր 400 հազար ռուբլով սեռական ստրկության վաճառել երեք աղջիկների:

Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ: Ճշտվում են ձերբակալվածի հանցավոր գործունեության այլ դրվագներ եւ հանցագործության հանցակիցները, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոսկվայի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

«Տուժածներին, որոնց մտադրվել էր վաճառել ձերբակալվածը, ազատ են արձակել», – ասել են ՆԳՆ-ում:


Աղբյուր՝ news.am