Սերժ Սարգսյանը ակնհայտորեն անակնկալի է գալիս եւ շփոթվում այն պահին, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ընթերցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը, որում նշվում է, թե Մաքսային միությանը Հայաստանը պետք է անդամակցի այն պայմաններով, որով որ անդամակցել է ԱՀԿ-ին, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Տեսանյութում ակնհայտորեն երեւում է, թե ինչպես է այդ ընթացքում Սարգսյանը մի պահ բացում բերանը ինչ-որ բան ասելու համար, սակայն, չի խոսում, եւ շփոթված տարուբերում է գլուխը: