«Կասպերսկիի լաբորատորիայի» կողմից իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ռուս երեխաները համացանցում այնպիսի անցանկալի ռեսուրսներ են փնտրում, ինչպես, օրինակ` պոռնագրաֆիկ ֆիլմերն ու զենքի օգտագործման թեմայով կայքերն են:

«Լաբորատորիայի» աշխատակիցները «ծնողական վերահսկողության» մադուլից ստացված տվյալներն են վերլուծել: Պարզվել է, որ դրանց ավելի քան 46 տոկոսը էրոտիկ եւ պոռնոգրաֆիկ ռեսուրսներ են կազմում: Իսկ այցելվող կայքերի ավելի քան 26 տոկոսը զենքի հետ առնչություն ունեն: Երրորդ տեղում անպարկեշտ բառապաշար կիրառող կայքեր են:  Վերլուծության ընթացքում օնլայն խանութների, սոցցանցերի, չաթերի եւ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալները հաշվի չեն առնվել:

Փորձագետների համոզմամբ, տարբեր երկրներում եւ տարածաշրջաններում բնակվող երեխաների` պոռնո-կայքերի հաճախելիության մակարդակը գրեթե նույնն է: Բայց տարբերություններ, այնուամենայնիվ, կան: Օրինակ, ճապոնացի երեխաներն իրենց ռուս հասակակիցների համեմատությամբ երկու անգամ ավելի հաճախ են մեծահասակների համար նախատեսված կայքեր այցելում: Իսկ Միացյալ Նահանգներում մանկահասակ օգտատերերն ավելի շատ բռնություն պարունակող կայքեր են փնտրում: «Թմրանյութեր» անվանակարգում էլ առաջատարն անչափահաս Մեքսիկան է:


Աղբյուր՝ news.am