Պատասխան
Սեռական դիրքն ընտրելիս պետք է հաշվի առնել հետևյալ համգամանքները. սեռական օրգանների չափերը, ամուսինների քաշը, կնոջ ծլիկի դիրքը: Ամենակարևորը՝ միասին քննարկել բոլոր մանրասմասները: Միշտ կարելի ընտրել ամենահարմար դիրքը կնոջ համար. օրինակ՝ հեշտանքի հասնելու համար ցանկալի է, որ ծլիկը դիպչի առնանադամին, այդ նպատակով անհրաժեշտ է հատուկ դիրք, քանի որ ծլիկը սեռական մուտքից փոքր-ինչ կողք է զետեղված:
Ճիշտ ընտրված սեռական դիրքերը կօգնեն խուսափել զուգընկերների անատոմիական անհամատեղելիության խնդրից, սեռական ակտն առավել հաճելի դարձնել, իսկ կանանց՝ հաճույք ստանալ: Միօրինակ դիրքերը սեռական հարաբերությունները պակաս գրավիչ են դարձնում, ինչի հետեւանքով զուգընկերները հաճախ կորցնում են միմյանց հանդեպ հետաքրքրությունը:
Բազմաթիվ զույգեր գտնում են (և դա մոլորություն է), թե բավական է օգտագործել միայն մեկ դիրք (կինը պառկած է ներքևում, իսկ ամուսինը՝ վերևում) լիակատար հաճույքի հասնելու համար:
Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու
Հեռախոս՝ 093-47-07-07