Փրկարարական աշխատանքները շարունակվում են: ԶԼՄ-ների տվյալների համաձայն` Մի-8 ուղղաթիռի ուղևորների թվում է եղել նաև Մուրմանսկի շրջանի փոխնահանգապետը, մի շարք այլ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ ու «Ապատիտ» ընկերության գլխավոր տնօրենը: Ավիավթարի պատճառը կարող էր լինել վատ եղանակային պայմանները:

Այսօր առավոտյան Մուրմանսկի շրջանում վթարի է ենթարկվել Մի-8 ուղղաթիռը, որում, նախնական տվյալների համաձայն, եղել է 19 մարդ` ուղղաթիռի անձնակազմի 5անդամներն ու 14 ուղևորներ:

«Ավիավթարը գրանցվել է 7:45-ին Արևելյան Մունօզերո բնակավայրի մոտերքում»,- «Ինտերֆաքսին» տեղեկացրել են ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչության տարածաշրջանային բաժանմունքից: Ուղևորներից 2-ը ողջ են մնացել ու հոսպիտալացվել են Կանդալակշիի կենտրոնական շրջանային հոսպիտալում, մնացածի որոնողական աշխատանքները շարունակվում են: Հայտնի է, որ ուղղաթիռը դժվար հասանելի վայրում է ընկել, որտեղ կապ չկա, ինչը դժվարացնում է որոնողական աշխատանքների օպերացիան: Դեպքի վայրում արդեն աշխատում է շուրջ 100 մարդ:

ՌԻԱ Նովոստիի աղբյուրի ունեցած տեղեկությունների համաձայն` ուղղաթիռի ուղևորները ձկնորսության են թռչելիս եղել:

Վթարի պատճառ կարող էր հանդիսանալ վատ եղանակային պայմանները:

galatv.am