Այն, որ առողջապահության, մասնավորապես դեղերի ոլորտում հսկայական խախտումներ կան, ակնհայտ է շատ վաղուց, անորակ դեղերից սկսած մինչև գնային վայրիվերումներ:

Սակայն պարզից էլ պարզ է, որ այս ոլորտը ևս որոշ անձանց «տիրույթում» է, ու դժվար թե իշխանությունը ցանկանա դրանց տերերի հետ խնդիրներ ունենալ: Պարզապես նոր վարչապետը առայժմ «թվեր» ցույց տալու և մենաշնորհի դեմ «պայքարելու» խնդիր ունի:

Բիզնեսում «հավասար պայմանների» առաջին ծիծեռնակը դարձավ Սամվել Ալեքսանյանը, որն իրեն հասանելիք գումարը «բաշխեց» Հովիկ Աբրահամյանի սկսած գործին: Պատգամավոր-գործարարը հավանաբար գիտեր գլխի գալիքը, դրա համար էլ վերջերս ընկճախտի մեջ էր»,–գրում է «Իրատես de facto» թերթը։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում