Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները: Վերջիններս պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ 51-ամյա Մարատ Ստեփանյանն էր, ով վրաերթի էր ենթարկվել Բագրևանդ փողոցում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողմից: Մինչ ոստիկանները պարզում էին Mercedes-ի վարորդի և համարանիշի տվյալները, ոստիկանության Նոր Նորքի բաժին է մեղայականով ներկայանում Նոր Նորքի 7-րդ զանգվածի Կարախանյան փողոցի բնակիչ 35-ամյա Արման Կարապետյանը և հայտնում, որ վրաերթը կատարել է ինքը, իր վարած Mercedes մակնիշի 30 ՏՏ 559 համարանիշի ավտոմեքենայով, որից հետո ինքը, վրաերթի ենթարկվածին, նշված ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, վերադարձել տուն, փոխել իր հագուստը, քանի որ օգնություն ցուցաբերելու ժամանակ արյունոտվել էր իր շորերը և մեքենան էլ գտնվում է շենքի բակում: Այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանության ծառայողները շենքի բակում են և սպասում են որպեսզի քննիչի զննությունից հետո ավտոմեքենան տեղափոխվի Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդ Ա . Կարապետյանը ՀՀ ՊՆ աշխատակից է:
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. վրաերթ կատարող ՊՆ աշխատակիցը մեղայականով ներկայացել է ոստիկանություն…
|
Կիսվել
Comments are closed.