Նշենք, որ գողերը տարել են բազմաթիվ ոսկյա զարդեր, ինչպես նաեւ շուրջ 110 հազար դոլար արժողությամբ Maserati Quattroporte 2014 ավտոմեքենան, որը երգչուհին վերջերս էր ձեռք բերել: Ոստիկանության փոխանցմամբ, հինգշաբթի օրը առավոտյան North Hollywood փողոցից բերման են ենթարկվել մի տղա եւ աղջիկ, որոնց ինքնությունը պարզվել է տեսախցիկների միջոցով։

Լոս Անջելեսում երգչուհի Մայլի Սայրուսի առանձնատունը կողոպտելու կասկածանքով ձերբակալվել երկու անձ։

Նշենք, որ գողերը տարել են բազմաթիվ ոսկյա զարդեր, ինչպես նաեւ շուրջ 110 հազար դոլար արժողությամբ Maserati Quattroporte 2014 ավտոմեքենան, որը երգչուհին վերջերս էր ձեռք բերել:

Ոստիկանության փոխանցմամբ, հինգշաբթի օրը առավոտյան North Hollywood փողոցից բերման են ենթարկվել մի տղա եւ աղջիկ, որոնց ինքնությունը պարզվել է տեսախցիկների միջոցով։ Նրանք են 19-ամյա Թայլոր Սքոթը եւ 21-ամյա Նաոմի Չարլզը։ Առաջինը նախկինում  մեղադրված է եղել այլ հանցագործություններ կատարելու մեջ, իսկ Նաոմին ֆիթնես մոդել է։

Նրանք  նշել են, որ չեն իմացել, թե կողոպտվող տունը պատկանում է Մայլի Սայրուսին։

Վկաների խոսքով՝ կողոպուտի ժամանակ Մայլին քաղաքում չի եղել։

Երգչուհու ներկայացուցիչները դեռեւս մեկնաբանություն չեն տվել միջադեպի կապակցությամբ։
 

NEWS.am STYLE