-Ռիփփի´, ինչո՞վ եք հիմա զբաղված, ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Այժմ պատրաստվում է չորս երգ, ընթանում երկու ֆիլմի նկարահանման աշխատանքներ, ինչպես նաև նախատեսվում են համերգներ:
-Մի առիթով նշել եք, որ լուրջ նպատակներ ունեք համաշխարհային աստղ դառնալու, ի՞նչ եք արել կամ ի՞նչ եք անում այդ նպատակին հասնելու համար:
-Աշխատում եմ…
-Նշել եք, որ լինում են պահեր, երբ շատ վատ եք զգում, բայց թաքցնում եք, ի՞նչը կարող է Ձեզ ճնշել, ինչի՞ց եք վատ զգում:
-Չեմ սիրում, երբ նեղացնում են անպաշտպաններին. դա ինձ հունից կարող է հանել:
-Ի՞նչ է Ձեզ համար ընկերությունը:
-Անկեղծություն, հավատարմություն և սեր:
-Կարծում եք` հնարավո՞ր է նախկին սիրելիի հետ պարզապես ընկեր լինել:
-Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ես չէի ցանկանա:
-Կա՞ն բաներ, որ Դուք կուզեիք անել, բայց Ձեզ խանգարում է այն փաստը, որ գտնվում եք Հայաստանում, թե՞անում եք այն, ինչ ցանկանում եք:
-Ես հարգում եմ իմ ընդունած ցանկացած որոշում՝ անկախ նրանից, թե որտեղ եմ գտնվում:
-Ի՞նչ ն է Ձեզ հատկապես մտահոգում, ինչի՞մասինն եք հաճախ մտորում:
-Գաղտնիք է:
-Հաճախ եք նշել, որ հայ աղջիկները Ձեզ չեն սիրում, ինչո՞ւ:
-Այո՛, կան մարդիկ, ովքեր ինձ չեն սիրում, բայց սիրողներ էլ կան,և դա փոխադարձ է:
-Յուրաքանչյուր ազգ ունի իր դիմագիծը, ըստ Ձեզ` հայերիս դեպքում ո՞րն է այդ ազգային դիմագիծը, որը պետք է պահպանել:
-Անկեղծ ասած, իմ միայն մի կեսն է հայ, ուստի ես չէ, որ պետք է խոսեմ ինչ-որ բան պահպանելու կամ չպահպանելու մասին: Ուրախ կլինեմ, որ մշակույթը մաքրվի և որակին տեղ տրվի:
-Ինչո՞վ է հայ կինն առանձնանում օտարազգի կանանցից: Կնշե՞ք մի քանի ընդգծված տարբերություններ:
-Չեմ մտածել այդ մասին:
-Ռիփփի՛, ի՞նչ եք կարծում ո՞րն է կնոջ գլխավոր առաքելությունն այս կյանքում:
-Կանայք շատ տարբեր են և յուրաքանչյուր կին իր առաքելությունն ունի: