Այսօր՝ հունիսի 12-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազնագ է ստացվել, որ Խաշթառակ-Լուսահովիտ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, երկաթե արգելապատնեշներին բախված վիճակում գտնվող ավտոմեքենայում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները: Տեղում են նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Սուրեն Գասպարյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը պարզել է , որ մահացածը Լուսահովիտ գյուղի բնակիչ 54-ամյա Աշոտ Թիրաբյան էր, ով իր կողմից վարած ՎԱԶ 2109 մակնիշի 35 OD 316 համարանիշի ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել: Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

shamshyan.com