Լոնդոնում զոհվել է ռուսաստանցի 19-ամյա ուսանողուհի, որն  իր  սիրած մեքսիկացի երիտասարդի հետ սեքսի ժամանակ ընկել է պատշգամբից:

Կրքով համակված երիտասարդները չեն նկատել, թե ինչպես է ապակեպատ կառույցը կոտրվում: Զույգը կորցրել է հավասարակշռությունը եւ գահավիժել 20 մետր բարձրությունից, փոխանցում է Informing.ru-ն:

Հայտնի է, որ Նաստյա Տատիկը հաճախում էր Bellerbys քոլեջ (կրթության տարեկան արժեքն է 21 հազար ֆունտ ստեռլինգ), եւ դասարանի լավագույն աշակերտուհիներից էր: Աղջիկն աշնանը ծրագրել էր համալսարան ընդունվել:

Զոհերի մարմինները հայտնաբերել է հարեւանը՝ 32-ամյա Սամսոն Օգունտաոն, որն էլ կանչել է փրկարարներին: Սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները միայն  երիտասարդների մահն են արձանագրել:


Աղբյուր՝ news.am