«Ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային իտալական բրենդ «Ջորջիո ԱՐՄԱՆԻ»-ն դատի է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը եւ արդեն մի քանի տարի պայքարում է Հայաստանի դատարաններում։ Այժմ «Ջորջիո ԱՐՄԱՆԻ»-ի գործը վարչական դատարանում է։
Խնդիրն այն է, որ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը Արարատի մարզի Արտաշատ քաղաքին մերձակա «Այգեպատ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ին թույլատրել է արտադրած կոնյակների պիտակների վրա կիրառել «ARMANI Արմանի» եւ «АЙГЕПАТ ԱՅԳԵՊԱՏ ARMANI» ապրանքային նշանը։
Անցած տարվա աշնանը վարչական դատարանը, ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը, գտել էր, որ այն ենթակա է վերադարձման: Չնայած դրան՝ ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Նահապետյանը կրկին դիմել է վարչական դատարան»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում