Հարց։

25 տարեկան եմ, ամուսնացած չեմ, սակայն 19 տարեկանից ունեցել եմ սեռական հարաբերություն: 22 տարեկանում հղիացել եմ, ինչն ավարտվել է պտղահատմամբ: Պտղահատումը կատարվել է 6-7 շաբաթական հղիության ընթացքում: Նախկինում երբեք գանգատներ չեմ ունեցել, սակայն պտղահատումից հետո սկսվեցին դաշտանային ցիկլի խանգարումներ, դաշտանից առաջ և հետո մուգ շականակագույն արտադրություն, դաշտանի օրերի երկարում և այլն: Ինձ պտղահատում անող բժիշկը համարում էր նորմալ գանգատներ, բայց երբ այն տևեց 2 տարի անհանգստացա այցելեցի մեկ այլ բժշկի մոտ, նկարագրեցի գանգատս, վերցրեց քսուկի անալիզ, պարզվեց ունեմ սնկեր: Թեպետ ես երբեք չէի բողոքում կաթնաշոռանման արտադրությունից բայց ընդունեցի բժշկի նշանակած դեղերը և անցան սնկերը: Անցել է ևս մեկ տարի, բայց այդպես էլ չհայտնաբերեցեին, թե ինչ խանգարումներ ունեմ ես, որ առկա է շականակագույն արտադրությունը: Ես այժմ վախենում եմ ամուսնանալ, քանի որ չեմ ցանկանում կողակիցս տառապի իմ հիվանդության պատճառով:

Կարո՞ղ եմ մինչ ամուսնություն պարզել արդյոք կարող եմ ունենալ երեխաներ թե ոչ:

Պատասխան։

Նախ ասեմ ամուսնությունից վախենալու կարիք չկա, հակարակը հնարավորինս արագ դա արեք և փորձեք հղիյանալ: Բոլոր հայտնի հետազոտությունները կարող են ուղակի մոտավոր ստեղծել պատկեր, կինը կարող հղիյանալ թե ոչ: Ինչ վերաբերվում է դաշտանային ցիկլի խաղտմանը առավելապես շականակագույն արտադրության առկայությունը պարտադիր պահաջում է անհետաձգելի հետազոտությունների կատարում զննում բջջաբանական հետազոտություն արգանդի պարանոցի, Ն/Հ ուլտրաձայնային հետազոտություն, ապա ախտորոշումը պարզելուց հետո անցնել բուժման կուրս:

Տաթևիկ Ղորուխչյան գինեկոլոգ, գինեկոլոգ-սոնոգրաֆիստ

Հարցին պատասխանեց

Տաթևիկ Ղորուխչյան
գինեկոլոգ, գինեկոլոգ-սոնոգրաֆիստ