Նար-Դոսի փողոցում, այսօր՝ հունիսի 16-ի կեսգիշերին կրակոցներ են հնչել, հաղորդում է News.am-ը: Պարզվել է, որ 48-ամյա մի տղամարդ ատրճանակով զինված ներխուժել է Նար-Դոսի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող խանութ եւ ատրճանակի սպառնալիքի ներքո վաճառողուհուց գումար պահանջել եւ այդ ընթացքում կրակոցներ արձակել:
Կրակոցներ արձակած անձը հաշվառված է Սյունիքի մարզի Դարպաս գյուղում: Դեպքի վայր են ժամանել իրավապահները եւ բերման ենթարկել կրակողին:
Աղբյուրի համաձայն՝ նա ձերբակալվել է: Դեպքի վայրից հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով, ինչպես նաև 5.6 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Մ. Մելքումյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: