Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածներին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները և այնուհետև օպերատիվորեն վթարի վայր ժամանած Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատն ու շտապօգնության բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Սպիտակի ոստիկանության պետ Սերգո Ավետիսյանի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի Հրաչ Պողոսյանի գլխավորությամբ ում կողմից արդեն հարուցվել է քրեական գործ ՀՀ քր Օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածներից մեկը 45-50 տարեկան տղամարդ է, մյուսը՝ կին է:

shamshyan.com