Ամերիկյան այլընտրանքային OK Go ռոք խումբը նոր երաժշտական տեսահոլովակ է թողարկել, որտեղ ցուցադրել է տասնյակ տարբեր օպտիկական խաբկանքներ, գրում է ria.ru-ն:

Այս տարվա հոկտեմբերին լույս ընծայման սպասող Hungry Ghosts ալբոմից The Writing’s On the Wall անվանումով երգի նոր տեսահոլովակը խոստանում է դառնալ ոչ պակաս հայտնի, քան նախկին A Million Ways և Here It Goes Again տեսահոլովակները:

Գործողությունների վայրը պահեստն է, որը դարձել է երաժիշտների «վիզուալ» փորձարկումների դաշտ: Տեսահոլովակում կարելի է տեսնել տարբեր օպտիկական խաբկանքներ: Այսպես, երաժիշտները վերարտադրում են «Նեքերի խորանարդը» խաբկանքը, քայլում են պատերով, հեծանիվ են քշում ոտքերը վերև, ցատկում են սանդուղքի գոյություն չունեցող աստիճաններից: Գաղափարն իրականացնելու համար խմբի անդամներից մեկը ստիպված է եղել սափրել մորուքի կեսը:

Տեսահոլովակի հրապարակումից հետո երկու օրվա ընթացքում այն արդեն դիտել է 2 միլիոնից ավելի օգտատեր:



Աղբյուր՝ www.tert.am