«Ժամանակ» թերթը զրուցել  է Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Մելքոնյանի հետ։ Հատված հարցազրույցից

«Սեդա, տեղյակ եք արդյո՞ք, որ  ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի անվան դասարան է բացվել Մոնթե Մելքոյանի անվան դպրոցում:

Այո, տեղյակ եմ: Դեռ 2007-ին, երբ Մոնթեի 50-ամյակին այդ դպրոցը որոշեցին անվանակոչել Մոնթեի անունով, ես դեմ էի, քանի որ Մոնթեի անունով այլ դպրոցներ կային, եւ, վերջիվերջո,  կարՀՀ ՊՆ Մոնթե  Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը: Բնականաբար, ես Մոնթեին շատ-շատ սիրում եմ, բայց նույն հերոսի անունով մի քանի դպրոց ունենալը ավելորդություն է: Մինչեւ այդ Մոնթեի անունով կային եւ՛ դպրոցներ, եւ՛  դասարաններ: Այդ դպրոցից առաջ դեռեւս 1994-ին դիմել էին դպրոցի անվանակոչման համար:  Այսինքն՝ սա հին որոշում չէր, ես ասում էի մեկ հատ թող լինի, որ նաեւ մյուս ազատամարտիկների անունով էլ լինի: Համենայն դեպս, ես այդպես եմ մտածում, քանի որ  Մոնթեն ինքն այդպես կմտածեր:

Մոնթեի անունը կրող դպրոցում օլիգարխի դասասենյակ ունենալը վիրավորո՞ւմ է Ձեզ:

Հենց արդեն օլիգարխ անունը համենայն դեպս դրական բան չի հուշում եւ համատեղելի չէ: Օրինակ՝ այնտեղ դասարան կա Լեոնիդ Ալզգալդյանի անունով, ինչը հրաշալի է, եւ  ես կուզեի, որ բոլոր հերոսների անուններով լինեին եւ՛ դպրոցներ, եւ՛ դասարաններ, բայց մարդիկ, ովքեր օրինակ պետք է ծառայեն մեր երեխաների եւ աշակերտների համար, բայց արդյոք  եթե անգամ օլիգարխ չլիներ, լիներ մի վատ մարդ, որ գումարներ ունի եւ ինչ-որ բաներ այստեղ-այնտեղ վատնել է, բայց նա դեռ պետք է վաստակի այդ իրավունքը, որ իր անունով դասարան կոչեն, եւ ամենակարեւորն՝ այդ մարդը ամեն ինչով պետք է օրինակ ծառայի երիտասարդների համար, ամենակարեւորը՝ աշակերտների համար, եթե հարցը դպրոցին է վերաբերում: Մեր ծնողները կուզեի՞ն այդ օլիգարխի օրինակը վերցնեն իրենց երեխաները, սա ամենակարեւոր հարցն է, որ պետք է տալ այդ դպրոց հաճախող երեխաների ծնողներին: Ես որքան հետեւում եմ հրապարկումներին, տեսնում եմ, որ դա ընդունելի չէ ժողովրդի համար, իսկ ամենակարեւորը, այս հարցերում պետք է, որ այդ դպրոցի երեխաները եւ իրենց ծնողները խոսք ունենան, նրանց ուզածը պետք է լինի, ինչ-որ մեկը չի գալու ասի՝ գիտես ես այսքան գումար եմ տվել, եւ ուրեմն իմ անունով դասարան բացեք, ես նման բաները չեմ ընդունում: Իսկական բարեգործը չի պահանջի, որ իր անունով դասարան բացվի:

Իսկ ընդհանրապես ի՞նչ եք կարծում, մենք մեր հերոսներին արժանի գնահատական տվել ենք:

Իմ կարծիքով՝ բոլոր հերոսներին, ոչ թե միայն Մոնթեին, այլ բոլոր հերոսներին ամենամեծ արժեքը տված կլինեինք, եթե նրանց ուսուցանած բաներից եթե ոչ բոլորը, այլ գոնե մի մասը մեր առօրյա կյանքում իրականացնեինք: Ընդհանուր առմամբ դժբախտաբար Հայաստանն այդ ուղղությամբ այսօր չի գնում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում


Աղբյուր՝ news.am