Ընդ որում, «զվարճանքի վայրերից» մեկը գտնվել է հենց համալսարանի տարածքում գործող առողջական կենտրոնում: Ռեկտորն ուներ մերձմոսկովյան շրջանում ապրող 52-ամյա ուզբեկստանցի օգնական, որը հետևում էր կարգ ու կանոնին, համակարգում «օբյեկտների» գործունեությունը և վարում հաշվապահությունը: Հանցավոր խմբի մեջ էր նաև գանձապահը, որը գանձում էր ինտիմ-ծառայությունների դիմաց տրվող գումարները: Խմբում ներառված էին մարդիկ, որոնք մասնավոր կլինիկաներում պարբերաբար բժշկական զնման էին ենթարկում մարմնավաճառներին, և նույնիսկ PR-մենեջեր, որը հավաքարգում էր «մերսող» անձնակազմը և աղջիկների տվյալները տեղադրում համապատասխան մասնագիտացված ամսագրերում: Մոտ ժամանակներս բոլոր գործող անձանց մեղադրանք կառաջադրվի, նշում է Интерфакс-ը:

armlur.am