Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի երթուղային ավտոբուսներից մեկում 15-ամյա աշակերտուհու  են բռնաբարել, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ըստ տեղեկատվության՝ ոստիկանություն է դիմել Նասիմինի շրջանի բնակչուհի Կ.Վ.-ն՝ հայտնելով, որ ավտոբուսի վարորդները բռնաբարել են իր 15-ամյա դստերը:

Աղջիկը տնից դուրս է եկել երկու օր առաջ եւ չի վերադարձել, երկար որոնումներից հետո մայրը նրան գտել է   №13 երթուղային ավտոբուսում:

Աղջիկը խոստովանել է, որ ավտոբուսի վարորդների կողմից սեռական բռնության է ենթարկվել:

Փաստի առթիվ կատարվում է քննություն:


Աղբյուր՝ news.am