ՊԱՏԱՍԽԱՆ: Օրգազմը սեռական գրգռման կուլմինացիան է՝ գագաթնակետը, որն ուղեկցվում է բավարարվածության և հաճույքի բուռն զգացմուվ: Այն տեղի է ունենում սեռական հարաբերության ավարտին` էրոգեն գոտիների /հիմնականում սեռական օրգանների/ մեխանիկական խթանման դեպքում: Անօրգազմիան սեռական մերձեցման ժամանակ օրգազմի բացակայությունն է: Այն կարող է պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով` հոգեբանական, Ֆիզիկական կամ միջանձնային: Ամեն դեպքում կարելի է վերականգնել Ձեր օրգազմի ֆունկցիան, պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին պարզել վերջինիս պատճառները: Պետք չէ շատ ուշացնել, որովհետև հնարավոր է հետագայում այդ վիճակը ազդի Ձեր նյարդային համակարգի վրա, ինչպես նաև սեռական ցանկության վրա և, ի վերջո, Ձեր միջանձնային հարաբերությունների վրա: Հնարվավոր է նաև ժամանակի խնդիր լինի, եթե Դուք նոր եք սկսել սեռական կյանքով ապրել և շատ երիտասարդ եք, կարող է ժամանակի ընթացքում ունենաք օրգազմ, նույնիսկ ծննդաբերությունից հետո: Առողջ եղեք:
Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու
Հեռախոս՝ 093-47-07-07