Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 26-ին, ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել BMWX 5-ի մակնիշի 90 ZO 001 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը չուներ վարորդական իրավունքի վկայական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Սայաթ Նովա փողոցի բնակիչ, 41-ամյա Իվան Հովհաննիսյանի անվամբ, իսկ մեքենայի վարորդը ՃՈ տեսուչին համոզում էր, որպեսզի մեքենան չտեղափոխվի տուգանային հրապարակ, ու տեսնելով, որ դա չի անցնում, սկսում է նրան համոզել, որ իր հորեղբայրը, իսկ հետ՝ քեռին, իսկ հետո՝ ընկերոջ հորեղբայրը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ են, ու հիմա ինքը զանգով հարցը կկարգավորի: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «խևին խելքն ինչ անի, սևին՝ սապոնը», քանի որ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանը ՃՈ աշխատակիցներին հորդորել է մոռանալ «անթել» հեռախոսի մասին և այդ ամենի արդյունքում «գոլդ» համարանիշի BMW X5-ը տեղափոխվեց «գայի պլաշադկա»: ՃՈ-ն կրկին զգուշացնում է վարորդներին, որ անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից, օրինախախտում կատարողները կպատժվեն:

shamshyan.com