Երեւանի Դավթաշեն 4-րդ թաղամասում այսօր՝ հունիսի 27-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել. 38-ամյա Ծովինար Շարոյանը վայր է ընկել 7-րդ հարկից եւ մահացել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 12:30-ի սահմաններում իր բնակարանի բաց պատշգամբի վարագոյւրը կախելու ժամանակ Ծովինար Շարոյանը ընկել է 7-րդ հարկից եւ մահացել:
Դեպքի հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: