1. Անգլիայում այն անձը, ով անծանոթ կնոջը կառաջարկի սեքսով զբաղվել, կարող է պատժվել մինչև 180 եվրո տուգանքով և 3 ամիս ազատազրկմամբ: Անձին, ով սեռական հարաբերություններ պարունակող ֆիլմ կդիտի՝ իմանալով, որ ֆիլմում պատկերված անձինք տեսանկարահանվելու թույլտվություն չեն տվել, կարող են պատժել մինչև երկու տարվա ազատազրկմամբ: Արգելվում է ներկրոֆիլիան (սեռական նախընտրություն դիակների հանդեպ): Նման նախընտրությունները պատժվում են մինչև երկու տարի ազատազրկմամբ: Հասարակական վայրերում կամ բաց երկնքի տակ սեռական հարաբերությամբ զբաղվելը հանցագործություն չեն համարվում միայն այն դեպքում, երբ անձն ունի բոլոր հիմքերը ենթադրելու, որ իրեն չեն տեսնում:
2. Իռլանդիայում արգելված է պահպանակների օգտագործումը, բնականաբար, նաև դրանց վաճառքը: Իշխանությունների կարծիքով՝ սեքսը միայն սերունդների շարունակության համար է:
3. Իտալիայի Պալերմո քաղաքում ծովափերում ամբողջությամբ մերկ մնալ թույլատրվում է միայն կանանց: Տրամաբանությունը մոտավորապես հետևյալն է՝ տղամարդու մարմինն առավել գռեհիկ տեսք ունի: Տրոպեայում այն կանանց, ովքեր «գեր են, տգեղ», արգելվում է մերկ հայտնվել լողափում:
4. Մերձավոր Արևելք: Լիվանում տղամարդուն թույլատրվում է սեռական հարաբերություն ունենալ կենդանու հետ, եթե նա իգական սեռի է: Արական սեռի կենդանու հետ սեռական հարաբերությունը պատժվում է մահապատժով: Բահրեյնում տղամարդ գինեկոլոգը կնոջ սեռական օրգաններին կարող է նայել միայն հայելու միջոցով: Իսրայելում արգելվում է պոռնոֆիլմ դիտել կաբելային հեռուստատեսությամբ: Հանցանքը բացահայտվելու դեպքում անձը կարող է պատժվել մինչև երեք տարի ազատազրկումով:
5. Ասիա: Չինաստանում արգելվում է նայել կանանց մերկ ոտքերին: Դա համարվում է կոպիտ վիրավորանք և կարող է պատժվել մի քանի օր ազատազրկմամբ:
Հոնկոնգում կինը կարող է սպանել ամուսնուն, ով դավաճանել է իրեն, սակայն դա կարող է անել միայն մերկ ձեռքերով:
Ինդոնեզիայում պատիժ է սահմանված մաստուրբացիայի՝ ձեռնաշարժության համար:
6. Հունգարիայում՝ Բուդապեշտում, անձանց թույլատրվում է սեռական հարաբերություն ունենալ միայն մթության պայմաններում: Նույնիսկ, եթե զույգը սեռական հարաբերությամբ զբաղվի իր բնակարանում, դրա համար պատիժ է նախատեսվում: Չի թույլատրվում նաև մոմի լույսի տակ սեռական հարաբերություն ունենալը:
7. Շվեդիայում արգելվում է արագ լուսանկարահանման համար նախատեսված սենյակներում լուսանկարվել ամբողջությամբ մերկ վիճակում: Փոխարենը՝ թույլ է տրվում լուսանկարել՝ ներքևի և վերևի մերկ մասերն առանձին-առանձին:
Աղբյուր՝ 168.am