Ժամը 03:20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհահատվածով ընթանալիս Երեւանի քաղաքացի, Մոլդովական 4/2 շենքի բնակիչ, 27-ամյա Վարդան Բալյանը իր վարած «Շկոդա» մակնիշի 29 ՍՍ 165 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթբետոնե պատնեշներին, կոտրել դրանք եւ մոտ 7 մետր բարձրությունից ընկել եւ հայտնվել Սարալանջի նորակառույց ճանապարհահատվածում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդ Վ. Բալյանը եւ նրա ուղեւորներ՝ Երեւան քաղաքի Նորք Մարաշ 17 փողոցի բնակիչ, 39-ամյա Սամվել Ավագյանը, Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Արման Իսրայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Իսկ մյուս ուղեւորուհի՝ Երեւան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակչուհի, 22-ամյա Աննա Պետրոսյանը տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ փրկարարները, իսկ մյուսներին՝ քաղաքացիները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com