Տեղի զորամասի երեք սպաներ վթարի են ենթարկվել «Նիսսան» մակնիշի մեքենայով։

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am—ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ըստ Արցախից ստացված պաշտոնական տեղեկությունների, մեքենան Քարվաճառի ոլորաններից մեկում գլորվել է ձորը։

Վթարի հետեւանքով մայոր Արթուր Վարդեւանյանը տեղում մահացել է, եւս երկու սպաներ՝ մայոր Կարեն Սիմոնյանն ու ավագ լեյտենանտ Լավրենտ Հակոբյանը մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։

ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունն էլ հայտնում է, թե հունվարի 18-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հունվարի 17-ին Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 55-կմ-ում տեղի է ունեցել վթար, ինչի հետեւանքով քաղաքացի Ա. Վ.-ն մահացել է, իսկ քաղաքացիներ Կ. Ս.-ն եւ Լ. Հ.-ն տեղափոխվել են Վարդենիսի հոսպիտալ, որտեղ բժիշկները Կ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ. Հ-ի վիճակը` բավարար:

news.am