Շիրակի մարզային վարչություն ժամանեցին ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Սամվել Հովհաննիսյանը, Անուբախ Համբարյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը: Գյումրի են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի հետ շրջում են Գյունրիով և ստուգում ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ծառայությունը: Քիչ առաջ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը վարչության մոտ հավաքված լրագրողներին հայտնեց, որ Ոստիկանությունը տիրապետում է իրավիճակին և ոչ մի արտառոց բան Գյումրիում տեղի չի ունենեում և սա ոստիկանության ղեկավարության հերթական այցն է Շիրակի մարզ:
Երևանից ոստիկանության մեծ թվով ուժեր ժամանում են Գյումրի. Գյումրիում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը.
Comments are closed.