Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում ագիտատորները «վենդետա» են տեսնում:
Այսպես, ադրբեջանցիները, վկայակոչելով ռուսական մամուլը եւ ՌԴ Քննչական Կոմիտեն, հաղորդագրություն են տարածել Ավետիսյանների ընտանիքի սպանության վերաբերյալ: Խոսքը համառոտ այն մասին է, որ սպանության մեղադրյալ Վալերի Պերմյակովն իբր հայտարարել է, որ հանցանքը գործել է «վրեժխնդրությունից դրդված, քանի որ ԽՍՀՄ-ում սերիական առաջին մարդասպան ճանաչված «Մոսգազ» մականունով Վլադիմիր Իոնեսյանի զոհերից մեկի ազգականն է:
Ըստ NEWS.am-ի իրավապահ մարմինների աղբյուրի ՝ Ռուսաստանի Քննչական կոմիտեն ոչ մի նման բան չի տարածել եւ այդ վարկածը չի դիտարկում: Ավելին, ռուսական լրատվամիջոցները, որնց վկայակոչում է ադրբեջանական քարոզչությունը, նույնպես ոչ մի նման բան չեն հայտնել: «Տեղեկության սկզբնաղբյուրների» հասցեները az դոմենով են:
Կոպիտ ստի հիմքում արդեն մեկ անգամ ադրբեջանցի սադրիչների կողմից օգտագործված գաղափարն է: Հիշում ենք, Ռամիլ Սաֆարովի «աֆեկտը» նույնպես փորձում էին «արդարացնել» հոգեկան ապրումներով: