Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված էլեկտրասյանը բախվելուց հետո ավտոմեքենան առաջ է ընթացել, այնուհետ բախվել է թիվ 57 էլեկտրասյանը: Վթարի հետևանքով վարորդ Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ավտոմեքենայի վրայից համարանիշներն ինչ-որ անձինք հանել էին: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ»-ի աշխատակիցները, ովքեր շվարած կանգնած իրար հետ զրուցում էին, թե նույն ճանապարհահատվածում մի քանի տապալված էլեկտրասյուներ են վերանորոգել և մեկն էլ մի քանի մետր ներքև է, որ դեռ չեն վերանորոգել, ու հերթական էլեկտրասյունն է տապալվել «շումախերչիկի շնորհիվ»: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արցախի փողոցի 14Ա շենքի բնակիչ, 46-ամյա Հրայր Սեդրակյանի անվամբ:

shamshyan.com