Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև շիրիմին այցելելը, մարդիկ Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Սրբոց Նահատակաց եկեղեցում մասնակցեցին Ս. Գևորգյանի հոգեհանգստյան պատարագին և այժմ ուղևորվեցին Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող հերոսի անունով կոչվող դպրոց, որտեղ լեփ-լեցուն դահլիճում շարունակվեց հերոսի հիշատակին նվիրված միջոցառումը: Արցախյան ազատամարտի հրամանատար, սպորտի վարպետ Սամվել Գևորգյանը 1989-1990 թթ. հանդիսացել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի շտաբի պետ, իսկ 1990 թվականից՝ «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար: 1990-1992 թթ. մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջևանի (Կիրանց), Ճամբարակի, Գորիսի (Կոռնիձոր), Վարդենիսի և ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Բերձորի (Լաչին), Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին՝ Մարտակերտում, երբ կրակն իր վրա վերցնելով՝ ապահովել է «Նաիրի» կամավորական ջոկատի ազատամարտիկների նահանջն ապահով դիրքեր: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

shamshyan.com