Եվրոպայի էրզրումցիների միության նախագահ Օսման Նուրի Թորումանը ոչ ավել ոչ պակաս հայտարարել է, թե 1915-ին հայերը թուրքերի հանդեպ ցեղասպանություն են գործել։
Թուրքական Stargundem կայքի փոխանցմամբ՝ Եվրոպայի էրզրումցիների միության նախագահ Օսման Նուրի Թորումանը հայտարարել է, թե 1914-1915 թվականներին հայերը կոտորել են հարյուրհազարավոր թուրքերի։
Օսման Նուրի Թորումանը պնդել է, թե հայերը Անատոլիայի արեւելքում թուրքերին ցեղասպանության են ենթարկել եւ պետք է Թալեաթ փաշայի սպանության օրը՝ մարտի 15-ին, Թուրքիայում թուրք ժողովրդի ցեղասպանության օր հայտարարել։