Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները’ նշելով, որ նրանց այդ արարքը զայրույթի ալիք է բարձրացրել Ադրբեջանում:

Հաղորդման սկզբում քույրերից մեկը մյուսին մանաթի թղթադրամ է մեկնել, վերջինս այն վերցրել է եւ երաժշտության ռիթմերի տակ սկսել պատառոտել:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, «Մայր Հայրենիք» կուսակցության առաջնորդ Ֆազաիլ Աղամանլըն, նշելով, որ հեռուստաալիքի հաղորդավար քույրերի մոտ «ազգային գիտակցության խնդիր կա», նրանց այդ արարքը գնահատել է որպես «Ադրբեջանի պետականության ու ինքնիշխանության դեմ սպառնալիք»:

Նա ասել է, որ աղջիկները հրապարակավ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել Ադրբեջանի տնտեսական անկախության խորհրդանիշ հանդիսացող մանաթի նկատմամբ: Պատգամավորը նաեւ նշել է, որ Ադրբեջանում պետք է նման արարքները դատապարտվեն հրապարակավ:

www.interesing.ru