Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 23-ամյա Մարտիկ Բադիրյանը իր վարած Nissan March մակնիշի 34 CQ 062 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը և 174/1 հասցեում գործող ավտոլվացման կետի պատին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Սուրեն Ջաբաղյանի և տեսուչ Շահեն Սարգսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի արդյունքում ավտոմեքենան «պրեսի» է ենթարկվել էլեկտրասյան և պատի արանքում ու հիմա փորձում են մեծ դժվարությամբ ավտոմեքենան դուրս բերել:

shamshyan.com

.....