1. Ամենաբարձր աշխատավարձ ստանում են Սինգապուրի վարչապետն ու նախագահը: Վարչապետն այդ երկրում ստանում է 1 մլն դոլար, ինչպես նաև՝ 2 մլն բոնուս: Նախագահն այդ երկրում ստանում է ընդամենը կես միլիոն պակաս գումար: Առհասարակ այս երկրում չինովնիկների բարձր աշխատավարձը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներից մեկն է:
2. 2001 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ նախագահի աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար՝ չհաշված տարբեր բոնուսները և Սպիտակ տանն անվճար բնակվելը:
3. Ամենաբարձր աշխատավարձերից է համարվում Ճապոնիայի վարչապետի աշխատավարձը՝ 400 հազար դոլարից մի փոքր պակաս:
4. Եվրոպայում ամենաբարձր աշխատավարձ ստանում է Իռլանդիայի նախագահը. երկիրը նախագահին յուրաքանչյուր տարի վճարում է 350 հազար դոլար:
5. Բրիտանիայի վարչապետի աշխատավարձը կազմում է 350 հազար դոլարից մի փոքր պակաս:
6. 2007թ.-ից Իտալիայի նախագահը ստանում է 47 հազար դոլարից մի փոքր պակաս գումար:
7. Ադրբեջանի պառլամենտը մի քանի անգամ պակասեցրեց երկրի նախագահի աշխատավարձի չափը: Որոշ կրճատումներից հետո այն կազմում է ամսական 1800 դոլար:
8. Բելառուսի Հանրապետության նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 300 դոլար:
9. Պաշտոնական տվյալներով՝ ամենացածր աշխատավարձերից մեկը Թուրքմենստանի նախագահի աշխատավարձն է. այս երկրի նախագահը յուրաքանչյուր ամիս ստանում է 900 դոլար:
10. Մի քանի տարի առաջ Վրաստանի նախագահը յուրաքանչյուր ամիս ստանում էր ընդամենը 200 դոլար աշխատավարձ: Այժմ նախագահի աշխատավարձը յուրաքանչյուր ամիս կազմում է 3000 դոլար:
11․ ՀՀ նախագահի աշխատավարձը մինչև 2014 թ-ի հուլիսի մեկը կազմում էր 436.460 ՀՀ դրամ։ Իսկ այժմ այն 436.460 դրամից դարձել է 1.320.000 ՀՀ դրամ։ –