Հակառակորդը փետրվարի 2-ի երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը: NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ գնդակը կպել է գյուղի տներից մեկին:

«Գյուղացիներից մեկի էլ ավտոտնակն է վնասվել»,- ավելացրեց գյուղապետը:

Նրա խոսքով՝ այսօր հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում:

news.am