Քիչ առաջ հունվարի 15-ի Գյումրու բախումների քրեական գործով ձերբակալել են Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Մարտիրոսի Ալեքսանյանին (1993.թ) եւ տեղափոխել Ախուրյանի ՁՊՎ:

Գյուղացիները խիստ բորբոքված են այս ձերբակալության պատճառով, հետեւանքները դժվար կանխատեսելի են: Սառնաղբյուրը գտնվում է Գյումրիից 27 կմ հարավ՝ Գյումրի-Երեւան ավտոմայրուղոց ոչ հեռու:

Երիտասարդին անցած օրերին մի քանի անգամ տարել են ոստիկանություն եւ հարցաքննել ոստիկանների հետ բախումների գործով:

Հունվարի 14-15-ին ՀՀ քաղաքացիները ոտքի էին ելել բողոքելու ՀՀ գլխավոր դատախազի հայտարարության դեմ այն մասին, որ Ավետիյսանների սպանության մեջ մեղադրվող Պերմյակովը գտնվում է ՌԴ սահմանադրության պաշտպանության ներքո, իսկ հունվարի 15-ի երեկոյան ոստիկանությունը փակելով Գյումրու կենտրոնական Գ.Նժդեհի փողոցը, ապօրինաբար խոչընդոտեց խաղաղ ցուցարարների երթը եւ սադրանք հրահրելով, կռիվ սարքեց նրանց հետ:

www.asparez.am