Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Վազ 2121 մակնիշի 40 ZZ 008 համարանիշի, Volkswagen Passat մակնիշի 16 LL 880 համարանիշի և ПАЗ մակնիշի 196 OR 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

shamshyan.com