Asekose.am-ը գրում է․

Մամուլում հայտնվել է տեղեկատվություն, որի համաձայն` Երեւանի Արինբերդի փողոցում՝ «Մսի կոմբինատ» կոչվող տարածքում, փետրվարի 5-ին երկու կանանց միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք: Ըստ ականատեսների՝ Անժելա Սարգսյան անունով մի կնոջ դաժան ծեծի է ենթարկել ոմն Մարիամ:

Հատկանշականն այն, որ համացանցում այս տեղեկատվությունը տարածում է գտել«Մսի կոմբինատի մոտ ծեծի է ենթարկվել Անժելա Սարգսյանը» շփոթմունք առաջացնող վերնագրով. չէ՞ որ առաջին հերթին ընթերցողները կարող են ենթադրել, որ խոսքը դերասանուհի Անժելա Սարգսյանի մասին է, այլ` ոչ թե շարքային մեկի, ում մասին էլ պատմվում է: Թերևս, այս վերնագրով տվյալ տեղեկատվությունը տարածողները դիտումների մեծ քանակ ապահովելու ցանկություն ունեին` հաշվի չառնելով, որ շատ հաճախ ընթերցողները վերնագրից բացի ոչնչի ուշադրություն չեն դարձնում, ինչպես նաև անտեսել էին այն հանգամանքը, որ դիտումնաբեր վերնագիրը կարող է խնդիրների առաջ կանգնեցնել ոչ հայտնի Անժելայի հայտնի անվանակից Անժելա Սարգսյանին:

«Ո՞վ ինձ պետք է ծեծի ենթարկի և ինչո՞ւ համար»,-Asekose.am-ի թղթակցին ասաց դերասանուհի Անժելա Սարգսյանը հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծել են, որ տարածում գտած տեղեկատվությունն իր մասին է: