փետրվարի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում «Վենեցիա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 81 MR 888 համարանիշի, BMW մակնիշի 14 DD 414 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 34 NT 913 համարանիշի, BYD մակնիշի S 0044 համարանիշի և Mitsubishi մակնիշի 34 PF 082 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com