Երեկ՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:00-ի սահմաններում Արշակունյաց թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչուհի, 79-ամյա Ժ. Ս.-ն 5-րդ հարկից ընկել է և «Էրեբունի» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գրիշա Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած կինը բնակվում էր որդու, հարսի և թոռների հետ: Վերջին տարիներին ունեցել էր առողջական խնդիրներ, տարել էր ինսուլտ, իսկ ընտանիքում երբևէ անհաշտ մթնոլորտ չի եղել, ընտանիքի անդամները միմյանց նկատմամբ եղել են հաշտ ու համերաշխ:

Նյութի աղբյուր