ԱՄՆ Ելի համալսարանի աշխատակիցները Ֆիլիպա Սթոդարդի ղեկավարությամբ հետազոտություն են անցկացրել, որը անսպասելի արդյունքներ է ցույց տվել։ Պարզվում է, ոչ երկրային կենդանի օրգանիզմներ հայտնաբերելու համար պարտադիր չէ կտրել-անցնել մեծ հեռավորություններ։ Բավական է ներթափանցել օվկիանոսի հատակի կամ մեր երկրագնդի կեղեւի ստվարաշերտերը։

Գիտնականները ածխածնի անհայտ հատուկ իզոտոպներ են հայտնաբերել Վաշինգտոն նահանգի Լոպեզ կղզու առափնյա հատվածների հնագույն ժայռերում։ Անալիզները ցուցյ են տվել, որ այդ հանքանյութերը ձւավորվել են ժայռերի վրա օրգանական ծագման մեթանով հարստացված հեղուկների ազդեցության հետեւանքով։ Նման միջավայրը, որը, պարզվում է, բարենպաստ է կենդանի օրգանիզմների սառեցման համար, գտնվում է մեր երկրագնդի մակերեւույթից 19 կմ խորության վրա, գրում է Informing-ը։

Գիտնականների կարծիքով՝ երկրագնդի կեղեւը կենդանի օրգանիզմների բնակության համար հիանալի վայր է՝ հեռու ճառագայթումներից եւ ջերմաստիճանի կտրուկ տատանումներից։

Մասնագետները չեն պլանավորում բավարարվել ձեռք բերածով։ Նրանք կշարունակեն իրենց որոնումները՝ ոչ երկրային կյանք հայտնաբերելու եւ այն մանրակրկիտ ուսումնասիրելու համար։

news.am