Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, իրենք նման ոչ մի տեղեկություն չունեն եւ իր հայրիկին ազատ չեն արձակում: «Մենք խոսել ենք նաեւ փաստաբանի հետ, անգամ դատական գործընթաց սկսված չէ»,- հայտնեց Լ.Հարությունյանը:

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցների հաղորդման համաձայն, Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշում է կայացրել չերկարաձգել «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքը, ով մեղադրվում է Մերձմոսկվայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան համար։

Դեկտեմբերին դատարանի վճռով պարբերաբար երկարաձգվում էր Հարությունյանին կալանքի տակ պահելու ժամկետը:

Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի էր ունեցել Պոդոլսկի մոտակայքում 2013 թ.-ի հուլիսի 13-ին: Խիճ տեղափոխող բեռնատարը բախվել էր ավտոբուսի, ինչի հետևանքով մահացել էր 18 մարդ:

galatv.am