Armlur.am-ի տեղեկություններով, դեռ շաբաթ օրը ոստիկանությունը զինաթափել է Ծառուկյանի, այսպես ասած, թիկնազորը: Տվյալ դեպքում խոսքը ոչ միայն անձնական թիկնազորի մասին է, այլ մոտ 200 զինյալների, որոնք ի դեպ օրինական զենք կրողներ էին: Խոսքը պետական պահպանության վարչության այն աշխատակիցների մասին է, ովքեր տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով պահպանել են Ծառուկյանի բիզնես-տարածքները: Դրանք հիմնականում նրա ազգականներն են կամ հավատարիմ մարդիկ: Armlur.am-ը փորձեց ոստիկանությունից ճշտել տեղեկությունը: Կառույցից մեզ պատասխանեցին, որ ոստիկանության ՊՊԳՎ-ում մշտապես ստուգումներ են անցկացվում, որոնց նպատակն է բացահայտել ժամանակի ընթացքում վարչությունում աշխատանքի ընդունված ոչ պրոֆեսիոնալ կադրերին և նրանց ազատել աշխատանքից: Փաստորեն մեր տեղեկությունը չհերքվեց…
Ինչպես է ոստիկանությունը զինաթափել Գագիկ Ծառուկյանի թիկնազորը
|
Կիսվել
Comments are closed.