Ամերիկյան Բոսթոնի քաղաքապետը (Մասաչուսեթսի նահանգ) կոչ է արել քաղաքի բնակիչներին՝ պատուհաններից չթռչել ձնակույտերի մեջ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բոսթոնում ձնակույտերի բարձրությունը հասել է 3 մետրի, որը դեռ կարող է բարձրանալ:
Ինչպես հաղորդում է Boston Herald-ը, Բոսթոնի քաղաքապետ Մարթին Ուոլշը քննադատել է քաղաքի բնակիչներին, որոնք տեսախցիկներով նկարահանում են պատուհաններից թռչողներին: Նրա կարծիքով՝ այդ առթիվ սոցիալական ցանցերում առաջացած աժիոտաժը «հիմար բան է» եւ կարող է ցավալի հետեւանքներ ունենա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ես խնդրում եմ մարդկանց հենց հիմա դադարեցնել այդ խելագարությունը: Պատուհաններից թռչում են հասուն մարդիկ: Դա հիմարություն է, դուք կարող եք սպանել ձեզ»,-ասել է Ուոլշն ու հավելել. «Սա Loon Mountain-ը չէ (լեռնադահուկային հանգստավայր), սա Բոսթոնն է, որտեղ մենք փորձում ենք հավաքել ձյունը»:
Քաղաքակետը նշել է, որ քաղաքի պատմության մեջ սա ամենաձնառատ փետրվարն է: